«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնում կայացել է 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը ոգեկոչող համերգ

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնում կայացել է 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը ոգեկոչող համերգ
08.12.2018 | 14:47

Դասական երաժշտության աշխարհի ամենաճանաչված հարթակներից մեկում՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, դեկտեմբերի 7-ին ոգեկոչեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։ Մեծ աղետի 30-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես եկավ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Հիշատակի երեկոյի ընթացքում հնչեցին մալթացի հեղինակներ Յոզեֆ Վելլայի, Ալեքսեյ Շորի և ռուս մեծ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները։ Համերգային ծրագրում ներառված էին ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ. այդպիսով կազմակերպիչները փորձել էին կամուրջ ստեղծել ներկայի ու անցյալի միջև։ Որպես մենակատար հանդես եկավ ավստրիացի հայտնի դաշնակահար Ինգոլֆ Վունդերը։


Ըստ մաեստրո Սմբատյանի՝ Շոստակովիչի Հինգերորդ սիմֆոնիան, որ ներկայացվեց երեկոյի ընթացքում, սիմֆոնիկ երաժշտության էտալոններից է։ Շոստակովիչի մեղեդին, գաղափարախոսությունը, փիլիսոփայությունը, ողբերգությունը, դրաման և գույները հասկանալի ու հարազատ են բոլոր ազգությունների համար։ Բացի այդ, դիրիժորի համոզմամբ, Շոստակովիչի Հինգերորդ սիմֆոնիան բարդագույն ստեղծագործություն է, որը բացահայտում է նվագախմբի կատարողական վարպետությունը, ցուցադրում երաժիշտների մասնագիտական բոլոր հնարավորությունները։


Մարիինյան թատրոնում հիշատակի համերգը կայացել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համաշխարհային համերգային տուրի շրջանակներում և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։ Դիրիժոր Սմբատյանը նկատում է, որ դեկտեմբերի 7-ին յուրաքանչյուր հայ, որտեղ էլ լինի, պարտավոր է իր հարգանքի տուրքը մատուցել մեծ աղետի՝ 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: «Երաժշտությունը ամոքիչ ուժ ունի, և այս երեկոյի յուրաքանչյուր հնչյուն ոչ միայն հիշատակի հավաստիք է, այլև վերապրումի կոչ»,- ասաց մաեստրո Սմբատյանը։

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ